Հանձնել արյուն
#ishareblood
18 տարին լրացած, առնվազն 53 կգ` իգական սեռի ներկայացուցիչների դեպքում եւ 63 կգ` արական սեռի ներկայացուցիչների դեպքում։
Արյան ճնշումը չպետք է լինի շատ բարձր կամ ցածր /որոշում է բժիշկը/ առավելագույնը` 90 դիաստոլիկ, նվազագույնը`60, առավելագույնը` 140 սիստոլիկ, նվազագույնը` 90, զարկերակը լինի 60-90 հարված րոպեում։
Արյունատվության հակացուցումները կարող են լինել` բացարձակ, երբ մարդը երբեւէ չի կարող հանձնել արյուն, ժամանակավոր, երբ մարդը որոշ ժամանակ անց կարող է դառնալ դոնոր:
Վարակիչ հիվանդությունները (ՄԻԱՎ-վարակակրություն, վիրուսային հեպատիտներ, երբեւէ լաբորատոր դրական պատասխան վիրուսային հեպատիտների նկատմամբ, սիֆիլիսի, բնածին կամ ձեռքբերովի, տուբերկուլյոզի բոլոր ձեւերը, բրուցելյոզ եւ այլն)
Սիրտ-անոթային, նյարդային, շնչառական, մարսողական համակարգերի մի շարք հիվանդությունները, չարորակ նորագոյացությունները, արյան հիվանդությունները եւ այլն:
Բացի մշտական հակացուցումներից, արյունատվության բացառման համար հիմք են հանդիսանում նաեւ հետեւյալ ռիսկային խմբերին պատկանող անձինք` նույնասեռականները, մարմնավաճառները, կալանավայրերում գտնվող անձինք, վիրուսային հեպատիտներով հիվանդների եւ վարակակիրների, ՁԻԱՀ-ով հիվանդների եւ ՄԻԱՎ-վարակակիրների ընտանիքի անդամներ:
1) Արյան բաղադրամասերի փոխներարկում, դաջվածք, մաշկի կամ լորձաթաղանթների ամբողջականության խախտումով ուղեկցվող բժշկական գործիքային միջամտություններ /6 ամիս/
2) Վիրահատություններ, այդ թվում նաեւ՝ հղիության արհեստական ընդհատում /6 ամիս/
3) Հայաստանի Հանրապետությունից դուրս երկարատեւ (1 ամսից ավելի) գործուղում (վարակների էնդեմիկ օջախներում) /6 ամիս/
4) Հղիության եւ լակտացիայի շրջան ոչ պակաս, քան 1 տարի ծննդաբերությունից հետո, ոչ պակաս, քան 3 ամիս լակտացիայի ավարտից հետո
5) Դաշտանի շրջան /դաշտանի ավարտից հետո ոչ պակաս, քան 5 օր/
6) Ալերգիկ վիճակներ /2 ամիս/
7) 37 ˚C ջերմաստիճանից բարձր ջերմություն, վերին շնչառական ուղիների սուր բորբոքումներ /1 ամիս/
8)Պատվաստումներ`
կենդանի վակցինա /1ամիս/
սպանված վակցինա /10 օր/
կատաղության դեմ /2 շաբաթ/
հեպատիտ Բ-ի դեմ /6 ամիս/
9) Դեղերի օգտագործում` հակաբիոտիկներ, սալիցիլատներ եւ ոչ ստերոիդ հակաբորբոքային միջոցներ /1 շաբաթից մինչեւ 1 ամիս/
10) Մալարիայի էնդեմիկ վայրերից վերադարձած անձինք /5 տարի/
11) Ոգելից խմիչքների ընդունում /24 ժամ/
12) Ալանինամինատրանսֆերազայի բարձրացում մինչեւ 2 անգամ /3 ամիս/
Եթե կա համապատասխանություն տվյալ պայմաններին, ապա արյունատվության օրը չպետք է օգտագործել յուղոտ, տապակած, կծու, ապխտած կերակուր, կարելի է ընդունել միայն թեյ կամ սուրճ իսկ արյունատվությունից 24 ժամ առաջ չպետք է օգտագործել ոգելից խմիչքներ։
Նախապես ընտրված արյան կետը պետք է ներկայանալ անձնագրով եւ/կամ զինվորական գրքույկով/:
Դոնորը լրացնում է հարցաթերթիկը, որում նշում է իր առողջական վիճակի եւ ապրելակերպի մասին, որից հետո անցնում է լաբորատոր հետազոտություն եւ զննվում է թերապեւտի կողմից: Արյունատվության գործընթացն իրականացվում է միանվագ ստերիլ պարագաներով: Արյունատվությունն իրականացվում է ժամը 9.00-13.00-ը ամեն օր, բացի հանգստյան եւ տոնական օրերից: Ցանկալի է չնախատեսել արյունատվություն քննություններից, մրցումներից եւ այլ ինտենսիվ աշխատանքներից առաջ:
ա. 10-15 րոպե մնալ հանգիստ պառկած վիճակում,
բ. վիրակապը պահել 1.5-2 ժամ,
գ. այդ օրը չզբաղվել ծանր ֆիզիկական աշխատանքով,
դ. չօգտագործել ոգելից խմիչք,
ե. լավ սնվել եւ խմել շատ հեղուկ:
Պատվաստումների կատարում թույլատրվում է արյունատվությունից առնվազն 10 օր հետո:
Երեւան, «Պրոֆ. Ռ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն» ՓԲԸ
Հրաչյա Ներսիսյան փող., 7 շենք (Քանաքեռ-Զեյթուն վարչ. շրջան)
հեռ. +374 (10) 283800
Արմավիրի մարզային ԱՓԿ` ք. Արմավիր, Մ. Հերացու 10,
հեռ. +374 (237) 20672
Լոռու մարզային ԱՓԿ՝ ք. Վանաձոր, Գ. Նժդեհի 2/42
հեռ. +374 (322) 43053
Գյումրիի ԱՓԿ՝ ք. Գյումրի, Մազմանյան 3ա,
հեռ. +374 (312) 59315
Սյունիքի մարզային ԱՓԿ՝ ք. Գորիս, Օրբելյանների 5,
հեռ. +374 (284) 22000
Հրազդանի մարզային ԱՓԿ՝ ք.Հրազդան, Ղուկասյան 40,
հեռ. +374 (223) 23391
Հղում՝ https://www.facebook.com/hematologycenterarmenia/posts/3548983288473813