«Փյունիկը» Համահայկական հիմնադրամ հանգանակման համար վաճառքի էր հանել VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի՝ «Ալաշկերտի» հետ հանդիպման մարզաշապիկները, որոնց մեջքին #ArtsakhStrong էր գրված:
Խաղացողների մարզաշապիկները կարելի է գնել Megasport խանութ սրահում (հասցե՝ Սայաթ-Նովայի պողոտա 40/1), իսկ առաջատար Արաս Օզբիլիսի ստորագրված մարզաշապիկը օնլայն աճուրդի է դրվել eBay հարթակում:
Աճուրդը կավարտվի 5 օրից: Ինչպես այս, այնպես էլ մյուս խաղացողների մարզաշապիկների վաճառքից ձևավորված ամբողջ գումարը կփոխանցվի Համահայկական հիմնադրամին: