նոյեմբերի 8-ին, ժամը 19։00-ին, LOFT-ում տեղի կունենա SIGMA SOL ռոք խմբի բարեգործական համերգը, որից գոյացած ողջ հասույթը կփոխանցվի «Հայաստան» համահայկական հիմնադրամին։
Համերգի ծրագրում կլինեն պատերազմի մասին ու այն դատապարտող անգլալեզու հեղինակային երգեր։ Մուտքավճարը՝ 2000 դրամ
Հակավարակային անվտանգության և սոցիալական ապահով հեռավորությունը չխախտելու բոլոր կանոնները պահպանվելու են։
SIGMA SOL-ը փսիխոդելիկ, պրոգրեսիվ և դասական տարրեր պարունակող ռոք խումբ է՝ հիմնադրված 2016-ին կիթառահար Տիգրան Ավետիսյանի կողմից։ Հետագայում խմբին միացան ջութակահար Արուս Սարգսյանը, վոկալիստ, դաշնակահար Անահիտ Ամիրխանյանը և վոկալիստ ու բաս կիթառահար Արման Մսրյանը: