Հոկտեմբերի 24-ին մեկնարկել է բարեգործական աճուրդ՝ Արցախի՝ մարտական գործողություններից տուժած խաղաղ բնակիչներին աջակցելու համար:
Աճուրդն անցկացվում է օնլայն համակարգով և տևելու է մինչև նոյեմբերի 7-ը՝ ժամը 22:00-ն։
«Art For Armenia» աճուրդին ներկայացված են ՀՀ-ից, ՌԴ-ից, ԱՄՆ-ից, Ֆրանսիայից, Իսրայելից, Հունգարիայից և Բելառուսից 125 ճանաչված նկարիչների աշխատանքներ, ինչպես նաև արցախցի երեխաների պատկերած նկարներ:
Նրանց ստեղծագործությունները ոչ միայն կզարդարեն ցանկացած ինտերիեր, այլև կծառայեն որպես հումանիտար օգնություն՝ մարտական գործություններից տուժած բնակիչների համար:
Մասնակցության մանրամասները՝ կայքում և ֆեյսբուքյան էջում: