Նոյեմբերի 13-ին և 14-ին «Ոստան» ռեստորանում տեղի կունենա «Արցախը Երևանում» խորագրով բարեգործական տոնավաճառ, որի շրջանակներում Արցախից ժամանած տաղանդավոր կանայք կներկայացնեն իրենց կողմից պատրաստված աշխատանքները, համեղ ուտեստները և բազում այլ ապրանքները։
Տոնավաճառի ընթացքում գոյացած ողջ հասույթը կտրամադրվի Արցախից ժամանած ընտանիքներին։
Վաճառքն իրականացվելու է բացառապես կանխիկ գումարով աջակցությունը հնարավորինս արագ կազմակերպելու նպատակով։
Տոնավաճառին իրենց ապրանքները վաճառել ցանկացողներին խնդրում ենք լրացնել հետևյալ դիմում-հայտը՝ https://forms.gle/a2ei76QfQu9CRJh47
Հայտերն ընդունվում են մինչև նոյեմբերի 10-ը։ Մասնկացնությունն անվճար է։
Միջոցառման հղումը՝ այստեղ: