Սոցիալական Ձեռներեցների դպրոցը շարունակում է ռազմական դրության պայմաններում իր գործունեությունը և 2020 թվականի նոյեմբերի 7-ից մեկնարկում է հատուկ երկամսյա Անվճար «Արցախի շենացումը սկսվում է Քո համայնքից» դասընթացների շարք:
Ծրագրում ընդգրկվելու են ԱՀ սահմանամերձ Արցախից և ՀՀ այլ տարածքներից պատերազմական գործողությունների հետևանքով ՀՀ-ում ապաստանած երեխաների, դեռահասների և նրանց ծնողների համար (մաքրամե, տիկնիկագործություն, կարպետագործություն, ասեղնագործություն և այլ), ովքեր հետագայում իրենց մեծ ներդրումը կունենան Արցախ Աշխարհի շենացման գործում:
Տրամադրվելու է բոլոր անհրաժեշտ պարագաները, գործիքները, իհարկե, մասնագիտական խորհրդատվություն:
Այս նախաձեռնության նպատակն է ակտիվացնել ԱՀ քաղաքացիներին, նպաստել ապագայի հանդեպ նրանց հավատի կայունացմանը և մեկ հաղթական գաղափարի շուրջ համախմբմանը, առաջնային կարիքների բավարարման ուղղված սեփական նախաձեռնությունների կզամակերպմանը:
1. Տիկնիկագործության և կարպետագործության առցանց/առերես դասընթացներն կանցկացնի «Կէան» կրթամշակութային կենտրոնի լավագույն մասնագետ և ՍՁ դպրոցի ուսանողուհի Սրբուհի Մովսիսյանը:
Հ.Գ. ներկայացնում ենք Ձեր ուշադրությանը մեր գործընկեր «Կէան» կրթամշակութային կենտրոնի կողմից տրամադրվող տիկնիկագործության, կարպետագործության կրթական ծառայությունները.
Եթե Դու էլ ցանկանում եք տիրապետել ԱՅՍ տեխնիկային, ապա նշենք, որ
👉Դասընթացը կազմված է 8 հանդիպումներից,
🔹Տևողությունը՝ 12 ժամ,
🔹Մուտքը՝ ԱՀ անձնագրով կամ ծննդյան վկայականով,
🔹Սկիզբը՝ նոյեմբերի 7-ին,
🔷Դասընթացը ներառում է ԲՈԼՈՐ ՊԱՐԱԳԱՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ‼️
Վերջին հանդիպման օրը ազգագրագետ Վանուհուին կուսուցանի հայկական ծեսակարգերը և երաժշտություն:
🔹Հղումով նախապես գրանցվելը պարտադիր է 👉
Գրանցման հղումը https://bit.ly/3jj2tT1
2. «Մաքրամե» -ով ձեռագործության դասընթացները կիրականացնի «SofƏli Macrame» ապրանքանիշի հիմնադիր-տնօրեն Սոֆիյա Մովսիսյանը:
👉Այս ծրագիրը կնպաստի սոցիալական բարդ իրավիճակում հայտնված պատանիների ինքնավստահության բարձրացմանն, ինչպես նաև կձևավորի սեր դեպի ձեռագործ աշխատանքները։
👉ներկայացնում ենք Ձեր ուշադրությանը մեր գործընկեր «SofƏli Macrame» ապրանքանիշի ծառայությունները. Եթե ցանկանում եք տիրապետել <<Մաքրամե>> ձեռագործության տեխնիկային, ապա նշենք, որ
👉Դասընթացը կազմված է 10 հանդիպումից,
Տևողությունը՝ 15 ժամ
Մուտքը՝ ԱՀ անձնագրով կամ ծննդյան վկայականով,
Սկիզբը՝ նոյեմբերի 7-ին,
👉Դասընթացն անվճար ներառում է
Գործիքներ՝ գործելու համար բարձիկ
Գնդասեղ Պոլիէսթերային թել Բամբակյա թել
Այլ պարագաներ
👉 Հղումով նախապես գրանցվելը պարտադիր է.
Գրանցման հղումը
Ցուցահանդես վաճառքից ստացված գումարը կհատկացվի Արցախցի ընտանիքների կենսական հիմնախնդիրների լուծմանը: