Լայնածավալ պատերազմի ու COVID-19-ի հետևանքով Հայաստանի և Արցախի առողջապահական համակարգերը հսկայական ճնշման են ենթարկվում:
Մեկնարկել է դրամահավաք, որի միջոցներով պատվիրվելու են վիրաբուժական միջամտությունների համար անհրաժեշտ որոշ բժշկական սարքավորումներ, այդ թվում՝ վիրաբուժական գործիքներ, վիրաբուժական լույսեր, վիրաբուժական սեղան և այլն: Այդ ամենը նախապես համաձայնեցվելու, ձեռք է բերվելու և փոխանցվելու է անմիջապես ՀՀ Առողջապահության նախարարություն:
Մենք և մեր զինվորները չափազանց բարձր ենք գնահատում ցանկացած աջակցություն: Այս պահին մեր նպատակն է 25.000 ԱՄՆ դոլարը: Որքան արագ հասնենք այդ նպատակին, այնքան արագ կարող ենք օգնել մեր զինվորներին: Յուրաքանչյուր դոլարը կարևոր է:
Աջակցե՛նք Արցախին՝ ավելացնելով առողջապահական համակարգի կարողոթյունները: Արդյունքում կբարելավվի բժշկական ծառայությունների մատուցումը մեր հերոսների համար: Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք դիմել՝ Armen Cross-Vardanyan :
Դրամահավաքի հղումը՝ https://www.facebook.com/donate/1128477770914179/