Սոցցանցերում այս օրերին հաճախ ենք հանդիպում հրապարակումների, որտեղ զինծառայողների հարազատները պատմում են, որ օրեր շարունակ չեն կարողանում կապ հաստատել իրենց զինվորի հետ, խնդրում են տեղեկատվություն տալ այս կամ այն զորամասում կամ որևէ տեղամասում տիրող իրավիճակի մասին: Բնականաբար, թշնամին նույնպես աչալուրջ է ու կարող է տեղեկատվություն հավաքագրել՝ հետագայում դա օգտագործելով մեր տղաների դեմ:
Եվ այս խնդրի լուծումը արդեն տրվել է. Արցախի տեղեկատվական շտաբի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ այսուհետ գործելու է թեժ գիծ հայկական զինված ուժերի վիրավոր կամ զոհված զինծառայողների վերաբերյալ ինֆորմացիա տրամադրելու նպատակով:
Ահա հեռախոսահամարները. 1-28, 85-01 կամ 85-03:
Բացի դրանից Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ առաջարկում է բոլոր այն քաղաքացիներին, որոնք իրենց հարազատի գտնվելու վայրի կամ ճակատագրի մասին չունեն տեղեկություններ և փնտրում են դիմել հետևյալ կոնտակտներով․
Արմինե Սադիկյան
☎️093339441
Նազելի Մովսեսյան
☎️093111615
Սոֆյա Պետրոսյան
☎️077-930-579 (նաև viber, signal)
Անահիտ Ղազարյան
☎️ 077 68 93 98
Սառա Ղազարյան
☎️ 077 071421