«Հանուն հայ զինվորի» հասարակական կազմակերպության նախագահ Դավիթ Թորոսյանը ֆեյսբուքյան էջում հայտնել է, որ շարունակում է դրամահավաքը՝ հայոց բանակի համար լապտերներ և ռադիոկապ ձեռք բերելու նպատակով:
Նա հավելում է, որ արդեն իսկ հանգանակվել է 230.000 դրամ և 1000 դոլար, որից ծախսվել է 300.000 դրամ վերոնշյալ իրերի գնման համար:
Ցանկացողները կարող են գումար փոխանցել հետևյալ հաշվեհամարին՝ 2050080818251001 հաշվին:
Թորոսյանը այս օրերին լուսաբանում է պատերազմական գործողությունները Արցախից:
Դրամահավաքի այլ տարբերակներ կարող եք գտնել այստեղ: