Ֆեյսբուքում սկսվել է նոր նախաձեռնություն՝ Sale4Fund, որի նպատակն է «Հայաստան» համահայկական հիմնադրամին հանգանակության նոր միջոցներ տրամադրելը:
Ձեռք բերելով էջում ներկայացված իրերից Դուք դառնում եք «Հայաստան» համահայկական հիմնադրամի «Մենք ենք, մեր սահմանները. բոլորս Արցախի համար» դրամահավաքի մասնակից: Ցանկացած իր ստանում եք անվճար, տեղում կատարելով հանգանակություն գնահատված արժեքի չափով:
Օգնել կարող եք նաև Ձեր ապրանքը վաճառքի համար տրամադրելով: Ապրանքները ընդունվում են Չարենց 1 և Չայկովսկի 34 հասցեներով:
Մանրամասների համար կարող եք կապ հաստատել ֆեյսբուքյան էջի միջոցով կամ զանգահարելով 033563533 հեռախոսահամարով: