Արցախից Շիրակի մարզ եկած ընտանիքներից շատերը, որոնց կազմում հիմնականում կանայք, երեխաներ և ծերեր են, ունեն առաջին անհրաժեշտության պարագաների կարիք։ Խնդրում ենք օգնել, որպեսզի կարողանանք նպատակային և համակարգված աջակցություն տրամադրել ծանր կացության մեջ հայտնված ընտանիքներին։
Ստորև նկարում կարող եք տեսնել այս պահին հրատապ կարևորության պարագաների ցանկը:
- Դեղորայք
- Տնտեսական ապրանքներ
- Հիգիենայի պարագաներ
📌 Նշված պարագաները կարող եք ամեն օր ժամը 10։00-ից մինչև 20։00-ն մոտեցնել «Ֆլորենս Գյումրի» ռեստորան (ք․Գյումրի, Շիրազի 5/7)։
📌Հարցերի դեպքում կարող եք զանգահարել 095 919197 հեռախոսահամարով։
Օգնության հավաքագրման այլ տարբերակներ Գյումրիում՝ այստեղ: