Հայտնի երգիծաբան Հովհաննես Դավթյանը իր ինստագրամի էջում հայտնում է, որ շարունակվում է օգնության հավաքագրումը Արցախից ժամանած մայրերի և երեխաների համար:
Այս պահին անհրաժեշտ է՝
- Հիգիենայի պարագաներ
- Կանացի և մանկական հագուստ
- Մանկական տակդիր (Պամպեռս)
- Սնունդ
Օգնությունը հավաքագրվում և հենց նախաձեռնության կողմից բաժանվում է համապատասխան հասցեներով: Մանրամասների համար պետք է զանգահարել 099737476: