Ի՞նչպես պատերազմի ընթացքում կայուն պահել հոգեվիճակը։
Գտնվելով տագնապի և լարվածության մթնոլորտում մենք փորձում ենք լինել պատրաստված, որպեսզի կարողանանք ցուցաբերել օգնություն ամենախոցելիներին։
❗Որակյալ օգնություն ցուցաբերելու համար պետք է նախ և առաջ հոգ տանենք ինքներս մեր մասին։
❗Այդ իսկ պատճառով այս հինգշաբթի անցկացվելու է հանդիպում-քննարկում հոգեբաններ Աննա Տեր-Ղուկասյանի և Քրիստինե Թորոսյանի հետ՝ «Օժանդակություն առաջին հոգեբանական օգնություն ցուցաբերող կամավորներին» թեմայով, խմբային աշխատանք ձևաչափով։
Խոսելու ենք հետևյալ թեմաներից՝
✅Առաջին հոգեբանական օգնություն ցուցաբերողը որպես ճգնաժամային իրավիճակի սուբյեկտ,
✅Ինչպես չվնասել թե՛ դիմացինին, թե՛ քեզ,
✅Սեփական անձի մասին հոգ տանելու կիրառական հմտություններ,
✅Դեպքերի ներկայացում և քննարկում,
✅ Ամփոփում:
Ամեն հաղթանակի հետևում կանգնած են սթափությունը, էմոցիոնալ կայունությունն ու խիզախությունը։✊
⚫Ե՞րբ՝ հոկտեմբերի 22-ին, ժամը 18։00-ին։
⚫Որտե՞ղ՝ Տերյան 72 հասցեում (Library Anticafe)
❗Մուտքն ազատ է, սակայն անհրաժեշտ է նախապես գրանցվել հետևյալ հղումով․
📞Հարցերի դեպքում զանգահարեք 077 405 584